Նախքան երեխայի ծնունդը նրա սեռը պարզելու համար կա մի քանի մեթոդ, որոնք թեև չեն կարող երաշխավորել բացարձակ ճիշտ պատասխան, բայց կարող են շատ օգտակար լինել: Փոքրիկի սեռը որոշելու մեթոդներն ամփոփել է ankakh.com-ը:
Հղի կնոջ արտաքին տեսքը
Որպես կանոն՝ տղա երեխայի սպասելիս կնոջ դեմքի մաշկի որակը բարելավվում է: Շատ նիհար կանայք առողջ տեսք են ստանում: Բացի այդ, բարելավվում է մազերի որակը, դրանք դառնում են ավելի ամուր, առողջ ու փայլուն, ավելի հաստ ու մուգ: Ի դեպ՝ խոսքը վերաբերում է ոչ միայն գլխի, այլև ամբողջ մարմնի մազերին: Սակայն պետք չէ անհանգստանալ, քանի որ դա ժամանակավոր երևույթ է և հղիությունից հետո ամեն ինչ կկարգավորվի:
Փորի ձևը
Տղա երեխայի դեպքում հղի կնոջ փորն ունի հստակ ուռուցիկ ձև: Այն կտրուկ առաջ է գալիս այնպես, որ հետևից ընդհանրապես չի երևում: Դրա պատճառն այն է, որ տղա երեխան արգանդում նույն դիրքով չի լինում, ինչ աղջիկ երեխան:
Տոքսիկոզ
Պարզվում է, որ հղիության ընթացքում տղա երեխայի դեպքում տեքսիկոզը կարող է լինել շատ թույլ արտահայտված ու կարճատև և նույնիսկ չանհանգստացնել ապագա մայրիկին:
Նախասիրությունները սննդի մեջ
Եթե հղիության ընթացքում կինն անընդհատ քաղց է զգում և ոչ մի կերպ չի կարողանում հագենալ, ապա ամենայն հավանականությամբ նա սպասում է տղա երեխայի: Ապացուցված է, որ տղա երեխայի դեպքում հղիներն ունենում են շատ լավ ախորժակ և նախընտրությունը տալիս են մսային ուտեստներին: Հատկանշական է, որ տղա երեխա սպասելիս կանայք ուտում են հացի եզրային չոր հատվածները:
«Առաջատար կողմը»
Կնոջ առօրյա սովորությունների փոփոխությունները նույնպես կարող են հուշել երեխայի սեռը: Հարկավոր է ուշադրություն դարձնել, թե ինչպես է կինը շարժվում, մարմնի որ կողմն է ավելի շատ օգտագործում, որ ձեռքով է բռնում հեռախոսը կամ հեռակառավարման վահանակը, կամ որ կողմով է շրջվում՝ մեկի հետ խոսելիս: Այլ կերպ ասած` անհրաժեշտ է որոշել նրա «առաջատար կողմը»: Եթե կինն ավելի շատ հակված է մարմնի աջ կողմն օգտագործելուն, ապա նա ամենայն հավանականությամբ շուտով տղա զավակ կունենա, իսկ եթե ձախ կողմը՝ աղջիկ:
Պտղի պահվածքը
Սա նույնպես կապված է կնոջ «առաջատար կողմի» հետ: Հարկավոր է հետևել երեխայի պահվածքին ու շարժումներին և ուշադրություն դարձնել, թե փորի որ հատվածում է ամենից շատ ակտիվություն նկատվում: Որպես կանոն՝ տղա երեխաներն ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում փորի աջ հատվածում, ուստի նման նշանների դեպքում կարելի է վստահ լինել, որ կինը սպասում է տղա երեխայի:
Տրամադրությունը
Տղա երեխա սպասող կանայք բավական ակտիվ և էներգիայով լի են, և անընդհատ ունենում են որևէ բանով զբաղվելու անհագ ցանկություն: Տղա երեխայի սպասող հղիներին բացարձակ բնորոշ չէ ցրվածությունն ու պասիվությունը: